fbpx
Սպորտ

Լուկակուն պատմել է միլանյան ակումբում հարմարվելու մասին

Հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը վերջերս է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել «Ինտեր», պատմել է միլանյան ակումբում հարմարվելու մասին:

«Այստեղ մարզումներն ուրիշ են, Անգլիայում պետք է շատ աշխատել , բայց հենց այստեղ է իսկական աշխատանքը։

Միլանը գեղեցիկ քաղաք է, բայց դա այնքան էլ կարևոր չէ: Ես եկել եմ այստեղ ոչ թե ապրելու, այլ օգնելու թիմին հաղթանակների հասնելու», – ասել է Լուկակուն։

Հիշեցնենք, որ «Ինտերի» կազմում իր դեբյուտային խաղում բելգիացին պոկեր է ձևակերպել «Վիրտուսի» դեմ ընկերական խաղում (8-0):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ