Լուկակուն պնդում է, որ իրեն, Պոգբային ու Սանչեսին միշտ մեղադրել են Յունայթեդի անհաջողությունների համար

Հրապարակող՝

ezgif.com-webp-to-jpg (8)

Ամենադիտվածներ

«Ինտերի» նորեկ Ռոմելու Լուկակուն դժգոհել է իր նախկին թիմից՝ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ նշելով, որ թիմի վատ մրցելույթների ժամանակ բոլորը մշտապես մեղադրում էին կա՛մ իրեն, կա՛մ Պոգբային, կա՛մ էլ Ալեքսիս Սանչեսին: Այս մասին հայտնում է Goal.com-ը։

«Նրանք միշտ գտնում էին ինչ-որ մեկին մեղադրելու համար: Դա ես էի, Պոգբան, կամ էլ Ալեքսիսը: Նրանք միշտ երեքիս էին մեղադրում էին:

Չեմ կարծում, որ նախորդ մրցաշրջանում ես միակ ֆուտբոլիստն էի, որը վատ էր խաղում: Թիմում բազմաթիվ խաղացողներ կային, որոնց կարելի էր մեղադրել»,-ասել է Լուկակուն:

Լուկակուն նաև հավելել է, որ մրցաշրջանի ավարտին հասկացել է, որ չի կարող շարունակել մնալ ՄՅՈւ-ի մի մասը, այդ իսկ պատճառով մտածել է ակումբը փոխելու մասին:

Հիշեցնենք, որ «Ինտերը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 75 միլիոն ֆունտի դիմաց ձեռք է բերել Ռոմելու Լուկակուին:

Ամենաթարմ