fbpx
Աշխարհ

Լուկաշենկո-Բոլթոն հանդիպումը նախատեսվածից 2 ժամ ավել է տևել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է անկեղծ և բարեկամական մթնոլորտում քննարկել բելառուսաամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերը: Այս մասին գրում է Belta -ն:

Պետության ղեկավարն ընդգծել է, որ կողմերն արդեն ունեն երկկողմ հարաբերություններ վերսկսելու որոշակի պատմություն:

«Ես կառաջարկեի բացահայտ, նույնիսկ բարեկամական մթնոլորտում քննարկել մեր հարաբերություններին առնչվող հարցերը: Թող դրանք տհաճ լինեն Բելառուսի համար, սակայն Դուք պետք է դրանք ներկայացնեք: Ես էլ մեր հետագա համագործակցության համար անկեղծորեն կներկայացնեմ այն հարցերը, որոնք անհրաժեշտ եմ համարում, որոնցից որոշները կարող են այդքան էլ հաճելի չլինել ԱՄՆ-ի համար: Դա թույլ կտա հետագայում ստեղծել հարաբերությունների այն հիմքը, որը պետք է լինի մեր միջև»,- ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ չնայած ամերիկացի պաշտոնյայի այցի շուրջ ստեղծված այս ամբողջ աղմուկին՝ դրական շատ բան կա, օրինակ այն, որ մենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման պահից ի վեր մշտապես առաջարկել ենք փակել այս վատ էջը և նոր էջից սկսել:

Նա նշել է, որ Բոլթոնի այցը Բելառուս պատմական է: Հիշեցնենք, որ Բոլթոնը համարվում է վերջին 20 տարում Բելառուս այցելած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականն էլ նշել է, որ կարծում է՝ իրենք կարող են ընդհանուր լեզու գտնել:

Նախատեսված 45 րոպե տևողությամբ հանդիպման փոխարեն Լուկաշենկոն ու Բոլթոնը շփվել են ավելի քան 2,5 ժամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ