fbpx
Աշխարհ

Բելառուսում արդեն ի հայտ են եկել արտաքին միջամտության տարրեր․ Լուկաշենկո

БелТА.գործակալության հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է զրուցել Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանրապետությունում ստեղծված իրավիճակի շուրջ։

Նախագահը ընդգծել է, որ երկրի իշխանությունները շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում խորքերում:

«Մենք կարդացել ենք գունային հեղափոխությունների ձեռնարկներ: Ավելին, գունավոր հեղափոխությունների ձեռնարկների առանձնահատկության մասին այսօր կխոսենք Պաշտպանության նախարարության Ռազմավարական կառավարման կենտրոնում», – ասել է Լուկաշենկան՝ շեշտելով, որ հանրապետությունում արդեն ի հայտ են եկել արտաքին միջամտության տարրեր:

Լուկաշենկոյի համոզմամբ՝ անհրաժեշտ է հրատապ կերպով խոսել Պուտինի հետ, «քանի որ դա արդեն սպառնալիք է ոչ միայն Բելառուսի համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ