fbpx
Աշխարհ

Լուկաշենկոն հայտնել է՝ երբ կհեռանա նախագահի պաշտոնից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է հարցին, թե իրենից հետո ով և երբ կլինի Բելառուսի նախագահ:

Նա նշել է, որ դա դյուրին հարց է։

«Ում ընտրի բելառուս ժողովուրդը, նա էլ կլինի նախագահը, դա իսկապես այդպես է: Թե ինչ դիրքում կլինեմ այդ ժամանակ ես, դեռ չեմ կողմնորոշվում»:

Լուկաշենկոն նշել է, որ մտածում է այդ մասին, քանի որ դա հավերժ պաշտոն չէ։

«Երբեմն պարզապես ցանկանում եմ հանգիստ ապրել, սակայն հետո նորից սկսում եմ մտքերի մեջ խորասուզվել ու մտածում եմ, որ ես այլևս հանգիստ կյանք չեմ ունենա, քանի որ այդպիսին է աշխատանքս»,- ասել է նա:

Բելառուսի նախագահը ասվածին հավելել է, թե. «Պետք չէ գուշակել՝ երբ է հեռանալու Լուկաշենկոն և այլն»:

«Շատ շուտով», – պատասխանել է Լուկաշենկոն:

Այս մասին տեղեկանում ենք «ԲԵԼՏԱ-ից»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ