Աշխարհ
23:00 29/03/2020

Լուկաշենկոն ծաղրում է ամբողջ մոլորակին. Վլադիմիր Ժիրինովսկի

Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին իր Telegram-ի  ալիքում գրառում է կատարել.

«Լուկաշենկոն ծաղրում է ամբողջ մոլորակին։ Ամենուր սահմանվել են խիստ միջոցներ, չեղարկվել են սպորտային միջոցառումները, ամենուր փորձում են անել այնպես, որ մարդիկ մնան տանը, իսկ Բելառուսը զբոսնում է փողոցներում, բոլորը գտնվում են մարզադաշտերում, և  ինքը անգամ հոքեյ է խաղում։ Արդեն մի քանի տասնյակ մարդ է վարակվել, որոնց կհաջորդի մի քանի հարյուրը, այնուհետև հազարը․․․

Այդպես չի կարելի, Ալեքսանդր Գրիգորևիչ։ Ստացվում է, որ ամբողջ մոլորակը հիմարներով է լցված, դուք եք միակ խելացին։ Հանդարտվե՛ք, վերջապես»,-գրել է Ժիրինովսկին:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ