Աշխարհ
20:10 12/05/2020

Լուկաշենկոն հորդորել է պայքարել կորոնավիրուսի դեմ առանց հիստերիայի

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնյաներին և բուժաշխատողներին կոչ է արել COVID-19 տարածման դեմ պայքարել հանգիստ և առանց հիստերիայի։ Այս մասին հայտնում է  ria.ru-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պետության ղեկավարը կորոնավիրուսային համաճարակը բազմիցս համեմատել էր փսիխոզի հետ:

Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն հորդորել է ուշադրություն դարձնել թոքաբորբի դեպքերին, որոնք պայմանավորված են ոչ միայն կորոնավիրուսով: «Երեկ ես հրաման տվեցի անհապաղ ինձ ներկայացնել թոքաբորբով հիվանդությունների ցուցանիշը, ոչ թե COVID-19-ի ցուցանիշները, քանի որ մենք COVID-19-ի ցուցանիշների մասին տեղեկություն ունենք: Բոլոր թոքաբորբով հիվանդությունները, ներառյալ կորոնավիրուսով ուղեկցվող թոքաբորբը։ Մենք, և ոչ միայն մենք, այլ բոլորը, ունենք թիվ մեկ խնդիր՝ պայքարել  թոքաբորբի բուժման համար»,- նշել է  Լուկաշենկոն:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ