fbpx
Աշխարհ

Լուկաշենկոն հողակտոր է հատկացրել Ժերար Դեպարդիեին Բելառուսում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հողակտոր է հատկացրել ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին: Հողատարածքը Մինսկից 15 կիլոմետր հեռավորության վրա է՝ Լապորովիչ գյուղում։ Այս մասին գրում է belsat.eu-ն:

0,15 հա տարածքը դերասանին տրամադրվել է բնակելի շենքի կառուցման նպատակով և 99 տարի վարձակալական ժամկետով։ Վարձակալության տարեկան արժեքը Դեպարդիեի համար կազմելու է 132,9 բելառուսական ռուբլի։ Դեպարդիեն Լապորովիչ է այցելում արդեն երկրորդ անգամ:

«Կարծում եմ՝ այն ամենը, ինչ ունեմ Ֆրանսիայում, կվաճառեմ։ Ես այլևս չեմ ցանկանում այդ երկրի մի մասնիկը լինել»,- ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ