Աշխարհ

Լուկաշենկոն կոչ է անում ԵՏՄ պետություններին համախմբվել պանդեմիայի պայմաններում․ BelTA

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) դաշնակից պետություններին համախմբվել կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում:  Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսի իշխանությունները կատարում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները կորոնավիրուսի պանդեմիայի օրերին։ Բելառուսի նախագահը նշել է, որ նրանք միջոցներ են ձեռնարկում նաև «բոլոր տեսակի վարակների» տարածման դեմ պայքարելու համար:

«Մենք բոլորս լրջորեն ենք վերաբերվում այդ խնդրին, որը ծագում է ԱՀԿ-ի կողմից հայտարարված համաճարակի արդյունքում: Յուրաքանչյուր երկիր մշակում է իր որոշումները, արձագանքման ձևերը: Բայց միասին մենք կարող ենք ավելին անել»,- ասել է Լուկաշենկոն։

Նախագահը նշել է, որ չպետք է թույլ տալ ԵՏՄ հիմքերի քայքայումը՝ միայն եսասիրական ցանկության պատճառով: Չնայած Լուկաշենկոյի այս կոչին հանրապետությունը չի փակել սահմանները, այլ միայն սանիտարա-կարանտինային միջոցառումներ են ձեռնարկվում բոլոր մուտք գործողների նկատմամբ:

Աղբյուրը՝ BelTA․

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ