fbpx
Աշխարհ

Լուկաշենկոն կոչ է արել Դոնբասի հարցի լուծման մեջ ներգրավել ԱՄՆ-ին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ հայտարարել է Դոնբասի հակամարտության լուծմանը ԱՄՆ-ին ներգրավելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նա հայտնել է՝ ելույթ ունենալով «Մինսկի երկխոսություն» համաժողովում:

«Առանց գլխավոր խաղացողների դժվար է լուծել այդ խնդիրը: Ահա թե ինչու եմ ես ասում, որ հարկավոր է ներգրավել ԱՄՆ-ին»,-նշել է Լուկաշենկոն։

Բելառուսի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը խորապես ներքաշված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում, ինչպես նաև Ղրիմի խնդրում:

Նրա խոսքով՝ «մենք մեր ձեռքով Ուկրաինան տվեցինք» Արևմուտքին:

«Դրա համար ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալություն հայտնեն մեզ, ինչը և նրանք հավանաբար անում են՝ խոսելով միմյանց հետ»,-հավել է նա:

Լուկաշենկոն կարծում է, որ Դոնբասի հակամարտությունը դեռ կարելի է լուծել:

«Ախտորոշումը տրված է: Ինչպես հաղթել հիվանդությունը, նույնպես կարծես թե գիտենք, միայն պետք է սկսել բուժումը: Ներկայիս իշխանությունը, Ուկրաինայի նախագահը, նա, իհարկե, ամենակարող չէ, նրան ո՛չ ներսում, ո՛չ դրսում ոչ ոք թույլ չի տա անել այն, ինչ նա ցանկանում է: Բայց ես համոզվեցի, որ նա ցանկանում է լուծել այդ խնդիրը»,-ընդգծել է պետության ղեկավարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ