fbpx
Աշխարհ

Լուկաշենկոն կոռուպցիայի դեմ պայքարի նոր օրենքներ է ստորագրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին:  Ըստ նոր օրենքի՝ այսուհետ կոռուպցիայի համար դատապարտվածները չեն կարողանա դիմել պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի մեղմացման համար։

Դեռ նոյեմբերին նա հայտարարել էր, որ տարեկան տասնյակից ավելի պաշտոնյաներ են կալանավորվում կաշառակերության պատճառով, բայց միևնույն է խնդիրը լուծել չի լինում: «Ինչքան էլ ասեմ կամ չասեմ, բայց մենք տարեկան 10-15 մարդ ենք ուղարկում նախաքննական կալանքի։ Դա նորմալ չէ։ Մի անգամ ասել եմ՝ տղե´րք, ավելի լավ է մի քիչ աղքատ լինել, բայց ազատության մեջ», – ասել էր  երկրի նախագահը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ