fbpx
Քաղաքականություն

Լուկաշենկոն մանրամասներ է պատմել՝ Հայաստանին արված Ալիևի առաջարկներից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իր խոսքով, առաջին անգամ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ իր միջոցով Հայաստանին փոխանցվելիք առաջարկների մասին։

Սրա վերաբերյալ Լուկաշենկոն խոսել է Բելառուսի առաջին ալիքով։

Նա ասել է, որ Ալիևն առաջարկել է վերականգնել Ղարաբաղը, եթե Հայաստանը համաձայնվի խաղաղ կարգավորմանը։ Ըստ Լուկաշենկոյի՝ առաջարկներից մեկի ժամանակ Ալիևն իրեն ասել է․ «Լսիր, հայերին փոխանցիր, որ ես պատրաստ եմ ոչ միայն վերականգնել Ղարաբաղը, այլև վեր բարձրացնել Հայաստանը»։

Բելառուսի ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է դա իրեն ասել Ալիևը, բայց նշել է, որ այն եղել է մինչև Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելը։ Լուկաշենկոն ասել է, որ Հայաստանի նախկին ղեկավարությունը հրաժարվել է դրանից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ