fbpx
Աշխարհ

Լուկաշենկոն «անթերի ծառայության համար» պարգևատրել է հարյուրավոր ուժայինների

Բելառուսում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որով «անթերի ծառայության համար» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի մեդալներով են պարգևատրվել Ներքին գործերի նախարարության ավելի քան 300 աշխատակիցներ։


Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ հրամանագիրը ստորագրվել է օգոստոսի 13-ին։ Այն բաղկացած է 25 էջից։

Հիշեցնենք, որ Բելառուսում ցույցերը մեկնարկել են այն բանից հետո, երբ հայտարարվեցին նախագահական ընտրությունների առաջին նախնական արդյունքները, ըստ որոնց՝ Լուկաշենկոն հավաքել էր 80 տոկոսից ավել ձայն։ Բողոքի ակցիա իրականացնողները պահանջում են չեղյալ համարել ընտրությունների արդյունքները և երկրի առաջնորդ ճանաչել Սվետլանա Տիխանովսկայային ու անցկացնել նոր ընտրություններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ