fbpx
Աշխարհ

Լուկաշենկոն իր քաղաքացիներին կոչ է արել «գեղեցիկ» անցնել համաճարակային ժամանակաշրջանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքացիներին կոչ է արել գեղեցիկ անցնել կորոնավիրուսով պայմանավորված այս բարդ ժամանակաշրջանը և հաղթել մի քանի «համավարակ»՝ առողջապահության, քաղաքականության, տնտեսության, ինչպես նաև տեղեկատվական ոլորտներում։ Այս մասին հայտնում է ria.ru կայքը։

Նշվում է, որ Մոգիլյով կատարած աշխատանքային այցի ժամանակ Լուկաշենկոն, անրադառնալով կորոնավիրուսի թեմային, նշել է, որ խնդիրը Բելառուսում աստիճանաբար լուծվում է։ Մոգիլյովում նույնպես համավարակային իրավիճակը կարգավորվում է։

«Պետք է գեղեցիկ անցնենք այս ժամանակահատվածը և միանգամից չորս-հինգ համավարակի հաղթենք, որոնք այսօր առկա են մեր երկրում՝ առողջապահության, քաղաքականության, տնտեսության և տեղեկատվական ոլորտներում։ Կհաղթահարենք։ Նման խնդիրնե՞ր ենք հաղթահարել»,- նշել է բելառուսի Նախագահը։

Նախագահը հավելել է, որ երկրի՝ հիվանդության դեմ պայքարն առանց համընդհանուր սահմանափակումների մասին որոշումը ճիշտ էր։ Միևնույն ժամանակ Լուկաշենկոն կոչ է արել մարդկանց հետևել ցուցումներին և ավելի շատ ժամանակ տրամադրել մաքուր օդին զբասնելուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ