fbpx
Քաղաքականություն

Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու որոշման նախագիծը

Բելառուսի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ իր թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին կառույցի գլխավոր քարտուղար նշանակելու մասին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախագահ Լուկաշենկոն այսօր ընդունել է Զասին, ով այժմ զբաղեցնում է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, և ընդգծել. – «Բելառուսը մի քանի թեկնածու ուներ, սակայն ես ընտրեցի Ձեզ, որպեսզի, այսպես ասած, օրինակ ծառայենք և ցույց տանք, որ անհրաժեշտ է պաշտոնաթող գեներալների փոխարեն ղեկավարումը հանձնել երիտասարդ ու հեռանկարային գեներալներին՝ կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու համար»:

Պաշտոնական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակման շուրջ հանդիպումներ է ունեցել կառույցի անդամ բոլոր երկրների իշխանությունների հետ, բացառությամբ՝ Հայաստանի: Մինսկի թեկնածուն պնդում է, որ բոլոր այդ երկրներում՝ Ռուսաստանում, Ղըղըզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում աջակցություն է ստացել, փոխանցում է azatutyun.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ