fbpx
Աշխարհ

Լուկաշենկոյի որդին ևս մեկ բարձր պաշտոն է ստացել Բելառուսում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել է հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ: Այդ մասին հաղորդել է Belta-ն:

Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ այդ պաշտոնին իր որդուն առաջադրելու առաջարկությունը իրենը չէ: Նա հիշեցրել է, որ այս պահին Վիկտորն ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականն է, սակայն պետության ղեկավարը դեռ չի որոշել՝ իր որդին կհամատեղի այդ պաշտոնները, թե ոչ:

«Դա մեծ կորուստ կլինի պետության մեջ: Ես արդեն մի անգամ ասել եմ, որ նա օգնական էր աշխատում, որովհետև ինձ կապի ամենասերտ բաց կապուղին էր անհրաժեշտ իմ և ուժային կառույցների միջև»,-ասել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու իր ցանկության մասին լուրերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ