Աշխարհ

Պուտինը և Լուկաշենկոն բանակցություններ են վարել

Այսօր Սոչիում տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները:

Պուտինը նշել է, որ համագործակցությունը պահանջված է տարբեր մակարդակներում, այդ թվում՝ տարածաշրջանային: «Ամեն տարի մենք հանդիպումներ ենք անցկացնում տարածաշրջանային կառավարման կառույցների ղեկավարների միջև: Դա շատ կարևոր աշխատանք է, քանի որ տարածաշրջանային փոխգործակցության մակարդակում մեր հարաբերությունների զգալի ծավալը ձևավորվել է. դա և՛ տնտեսական, և՛ մարդկային կապերն են»,-ասել է նա:

Պուտինը նաև հավելել է, որ Բելառուսը շարունակում է մնալ Ռուսաստանի առևտրատնտեսական ամենախոշոր գործընկերը՝ մոտ 50 տոկոս:

Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի փոխգործակցության գրեթե բոլոր «ճանապարհային քարտեզները» պատրաստ են ստորագրման: Նա նաև նշել է, որ ֆինանսական աջակցությունը, որը Մոսկվան ցուցաբերում է Մինսկին, ժամանակին էր և կարևոր, եւ փողերը «քամուն չեն տվել»:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ