Մարտի 27-ին ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում լուրջ դիսբալանս կա կին և տղամարդ քաղաքացիների միջև, և դա նաև ժողովրդագրական խոր խնդիր է:
«Ես երբեք չեմ տեսել և չեմ տեսնի հակադրություն կանանց քաղաքական, քաղաքացիական, հանրային ակտիվացման և ավանդական հայկական ընտանիքի պատկերացումների միջև։ Դրանք մեկը մյուսին չեն հակասում, դրանք, իմ ընկալմամբ, մեկը մյուսին լրացնում են»,- ասաց Փաշինյանը։
