fbpx
Խորհրդարան
20:20 17/01/2020

Լուրը ապշահար արեց․ Ալեն Սիմոնյանը՝ Կուտոյանի մահվան մասին

Ապշահար արեց այս լուրը և՛ ինձ, և՛ իմ գործընկերներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանին մահացած հայտնաբերելու լուրի մասին։

«Լուրը նոր է, խորը մեկնաբանություն չեմ կարող անել։ Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել բարեկամներին , հարազատներին, վստահ եմ՝ շուտով կիմանանք մանրամասները այս ամենի, ապշած եմ»,-նշեց նա։

Հարցին՝ որպես ԱԱԾ ղեկավար պարզ է, որ տիրապետում էր որոշակի ինֆորմացիայի, կարո՞ղ էր իսկապես ինքնասպանություն լինել, թե չի բացառում, որ սպանություն լինի, Սիմոնյանն ասաց։

«Խոսքը վերաբերում է մարդու կյանքին և անկախ նրանից թե ինչ պաշտոն է զբաղեցրել, չեմ կարծում, որ այնպիսի ժամանակահատվածում է զբաղեցրել, կամ այնքան մեծ բեռ է կրել, որ այդ բեռը․․․չգիտեմ, ինքնասպանությունն ու սպանությունը տարբեր մեկնաբանությունների և տարբեր հետևությունների առիթ է, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ կասի նախաքննող մարմինը՝ ինչն է եղել պատճառը»,-ասաց նա։

Հարցին՝ նախկին ոստիկանապետի դեպքից, հիմա ԱԱԾ նախկին ղեկավարի դեպքը արդյոք իշխանությանը ահազա՞նգ է, նա պատասխանեց։

«Ես չգիտեմ, կարծում եմ՝ սա նախկինի արձագանք կարելի է համարել, որը մինչև օրս հնչում է, և մեր ականջին հասնում է նման ձևերով, ցավալի արձագանք է, կարծում եմ հետևություններ պետք է անենք։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ ինչ-որ բացասական գործընթաց է տեղի ունենում, որը կողքով անցնում է և մենք դրա հետ որևէ առնչություն չունենք։ Շատ ցավում եմ, որ այդ գործընթացը մարդկանց կյանքեր է արժենում»,-նշեց Սիմոնյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ