fbpx
Մարզեր

Լուսահովիտ համայնքի ղեկավարի ոտքն անդամահատել են

Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավարի՝ Գրիգոր Սարհատյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: Սարհատյանի կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված են եղել ոտքն անդամահատել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկացրել էինք` Գրիգոր Սարհատյանը հրազենային վնասվածք է ստացել: Նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հունիսի 14-ին «Իջևան» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորումով, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ» վնասվածքով իրենց մոտ էր տեղափոխվել 1984թ. ծնված Գրիգոր Սարհատյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ