fbpx
Քաղաքականություն

Լուսանկար՝ Թրամփի հետ, այցելություն New York Times-ի խմբագրություն․ Փաշինյանի այցը ԱՄՆ շարունակվում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ շարունակվում է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:

Նրանք նաև այցելել են New York Times հեղինակավոր պարբերականի խմբագրություն։

«Աննայի հետ այցելեցինք «Նյու Յորք թայմսի» խմբագրություն, որտեղ զրույց ունեցա թերթի խմբագրական կազմի մի խումբ անդամների հետ:

Գերակշռող զգացողությունը նոստալգիան էր՝ լրագրողական աշխատանքի նկատմամբ»,-գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2416749228645458/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ