Լուսանկարներ Գիա Կանչելիի՝ Հայաստան առաջին այցից

Հրապարակող՝

71584599_418680772184880_7740840779014209536_n

Ամենադիտվածներ

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում 2009 թվականին Հայաստանը հյուրընկալել էր հանրահայտ վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիին, որի այցի հետ կապված դրական հիշողություններ են պահպանվել:

Փառատոնի նախաձեռնողները խոր ցավով են ընդունել հայտնի կոմպոզիտորի մահվան լուրը և հրապարակել են այն լուսանկարները, որոնք արվել են նրա հայաստանյան այցի ժամանակ:

Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ դեռևս վառ են հուշերն այն անմոռանալի շաբաթվա, որը կոմպոզիտորը և նրա երաժիշտ ընկերներն անցկացրել են Երևանում` 2009-ի մայիսին:

Այդ օրերին երևանցիների սերը Կանչելիի հանդեպ արտահայտվել է ամենուր. փողոցներում և համերգային դահլիճներում: Բոլոր համերգները լեփ-լեցուն դահլիճներում են կայացել:

«Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» վերածվել են իրական տոնի: Երևան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ, որnնց թվում են եղել ջութակահար Գիդոն Կրեմերը, ալտահար Մաքսիմ Ռիզանովը, կլարնետահար Միշել Լետիեկը, ջութակահար Պավել Վերնիկովը, թավջութակահար Գիդրե Դիրվանաուսկայտեն և այլք:

«Երևանյան հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Գիա Կանչելին ներկայացել է հայ ունկնդիրներին մեկ տասնյակից ավելի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններով և հայկական պրեմիերաներով:

Կանչելիի այցը Հայաստան մեծ իրարանցում է ստեղծել. նրան մշտապես ուղեկցել են կոմպոզիտորի երաժշտության սիրահարները, լրագրողները:

Փառատոնի կազմակերպիչները վստահ են, որ Գիա Կանչելիի հիշատակը մշտապես վառ է մնալու բոլոր հայ երաժշտասերների սրտերում:

2019 թվականի հոկտեմբերի 2-ին լրատվամիջոցներում տարածվեց այն լուրը, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքի 85-րդ տարում Թբիլիսիում վախճանվել է վրացի կոմպոզիտոր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելին:

Նա հանրության լայն շրջանակին հայտնի է հատկապես «Միմինո» և «Կին-ձա-ձա» ֆիլմերի երաժշտությամբ:

Ամենաթարմ