fbpx
Մշակույթ

Լուսանկարների ցուցադրություն՝ «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագրով

Սկսած այսօրվանից մինչև հոկտեմբերի 1-ը տեղի կունենա «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող արխիվային լուսանկարների բացառիկ ցուցադրությունը:

Ցուցադրությունը նվիրված է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան 95-ամյակին և Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անհաղթ աքլորը» ներկայացման 40-ամյակին:

Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Հայ հանրությանը կներկայացվի Երվանդ Մանարյանի՝ տիկնիկային արվեստի ոլորտում ունեցած ծանրակշիռ դերակատարության և նրա կողմից բեմադրված «Անհաղթ աքլորը» տիկնիկային ներկայացման անցած ուղին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ