fbpx
Կառավարություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների խնդրի առնչությամբ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների խնդրի առնչությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված խնդիրների կապակցությամբ։ Մասնավորապես՝
– ո՞րն է կառավարության տեսլականն իր կազմում կատարվող փոփոխությունների հետ կապված
– որո՞նք են կրճատվող ԾԻԳ-երը և ՊՈԱԿ-ները
– ի՞նչ սկզբունքով են կատարվելու հաստիքների և աշխատակիցների կրճատումները և արդյո՞ք կառավարությունը պատրաստ է առերեսվել կրճատված կադրերի գործազրկության խնդրի հետ
– ի՞նչ սկզբունքով է չափվելու կրճատվող և տեղում մնացող աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը
– և վերջապես, որքանո՞վ կբարձրանան պետական հատվածի աշխատավարձերը, նպաստները և/կամ կենսաթոշակներն ազատված միջոցների հաշվին

Հարցապնդման պատասխանը կքննարկվի ԱԺ պլենար նիստում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ