«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը։ Այս մասին ԱԺ-ում հոկտեմբերի 25-ի ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ միանգամայն ի վիճակի են հասկանալու նման մոտեցումը, բայց հարցեր են ծագում։
«Մենք հասկանում ենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է բարձր աշխատավարձեր ստանան, բայց դա չի կարելի գաղտնի անել։ Այ թե որն է հարցը»,-ասել է Մարուքյանը։
Պատգամավորը նաեւ ընդգծել է, որ այդ որոշումը չպետք է ընդունվեր խորհրդարանը շրջանցելով։
Նշենք, որ այս հարցը Էդմոն Մարուքյանը բարձրացրել էր նաև ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, որ Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է։
