fbpx
Խորհրդարան

ԼՀԿ-ն առաջարկում է սահմանափակել Վճռաբեկ դատարան դիմած բողոքների քննության ժամկետը

Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է մի նախագիծ, որով Վճռաբեկ դատարան դիմած բողոքների քննության ժամկետը սահմանափակել՝ երեքից հասցնելով մեկ ամսի: Այս նախագիծը ներկայացրել է «Լուսավոր Հայաստանը»: Հեղինակները նշել են, որ սա նախնական կալանքի տակ գտնվող անձանց իրավունքներից է բխում, սակայն իշխանական պատգամավորները, ինչպես նաև ներկա գործադիր ու դատական մարմինների ներկայացուցիչները հակառակ փաստարկներ են ներկայացրել:

Նիստին ներկա էր նաև ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը: «Լավ կլինի, որ Վճռաբեկ դատարանում քննվող գործերն առավել կարճ ժամանակում լուծում ունենան, ինչը դրական ազդեցություն կունենա այն անձանց վրա, որոնց վերաբերում են, բայց ներկայում առաջարկվող կարգավորումներն ընդունման ենթակա չեն», – նշել է նա:

Քոչարյանը որպես պատճառաբանություն է ներակայացրել այն, որ Վճռաբեկ դատարանում կա ընդհանուր առմամբ 6 դատավոր, որոնք ունեն ընդամենը երկուական օգնականներ, իսկ Հայաստանում նախնական կալանքի տակ գտնվողների թիվը հասնում է 1000-ի, ուստի սահմանափակ ժամկետներում Վճռաբեկ դատարանի անդամները չեն հասցնի քննել բողոքները:

«Ելնելով վերոհիշյալից՝ կարծում ենք, որ ներկա փուլում այս տեսքով այս նախաձեռնությունը չպետք է ընդունվի, հեղինակներին ու գործընկերներին հիշեցնեմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում նախատեսվում է նոր քրեադատավարական օպրենսդրության ընդունում, որի շրջանակներում այս խնդիրը լուծում կստանա»,- հավելել է Վիգեն Քոչարյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ