fbpx
Հասարակություն

«Լուսե ուղենիշ». Խաչատուր Աբովյանի պապենական տոհմատան թոնրի վերագործարկման արարողություն

Մայիսի 31-ին, ժամը 17:00-ին, Խ. Աբովյանի տուն-թանգարանում /հասցե՝ Քանաքեռ, 2-րդ փողոց, տուն 4/ տեղի կունենա «Լուսե ուղենիշ» խորագրով միջոցառումը. պարոն Ապովի հյուրընկալ տունը հանրության առջև դարձյալ կբացի իր դռները: Տնօրհնեքի արարողությամբ կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատան թոնիրը, կծխա երդիկը:
Ծրագրում՝ ազգային երգ ու պար, ավանդական պարերի վարպետության դաս, էթնիկ ռոք և ջազ երաժշտություն: Ելույթ կունենան Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը, «ԹմբաԹա» խումբը, «Արեգ» ավանդական երգի ու պարի համույթը:

Մուտքն ազատ է:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ