Գիտություն

Լուսնի վրա առաջինը վայրէջք կատարած լուսնագնաց ռոբոտի հեղինակը հայ է․ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է․


«- Ալեքսանդր Քեմուրջյանը հայտնի է որպես Լուսնի վրա առաջինը վայրէջք կատարած լուսնագնաց ռոբոտի(1970թ․, կից նկարում), ինչպես նաև Մարսի վրա 1971 թ․ առաջին անգամ վայրէջք կատարած հետազոտական մեքենայի հեղինակ։

Քեմուրջյանը Ս․ Պետերբուրգի մեքենաշինության ինստիտուտում (http://www.vniitransmash.ru/) աշխատել է որպես փոխտնօրեն և գլխավոր ինժեներ:

– 2021 թվականին աշխարհը նշելու է Քեմուրջյանի 100 ամյակը։

– 2021 թվականին մարդկությունը կնշի Մարսի վրա վայրէջք կատարած առաջին ռոբոտի 50 ամյակը, որըն ընդամենը 20 վայրկյանի կյանք ունեցավ մոլորակի մակերեսին՝ հասցնելով ուղարկել ընդամենը մեկ նկար, այն կործանվեց ուժեղ փոթորկի պատճառով:

– 2021 թվականին տիեզերքի մասին աշխարհահռչակ Starmus փառատոնը կհյուրընկալվի Հայաստանում։


– 2020թ․ ԲՏԱ նախարարությունը հանդես եկավ տիեզերական գործունեության մասին օրենսդրական փաթեթով՝ կարգավորելով ոլորտը և հարկային արտոնություն սահմանելով տիեզերքի ոլորտում ինժեներական գործունեության համար։

– 2020թ․ միանգամից 3 նոր արշավախմբեր ուղարկվեցին Մարս՝ ԱՄԷ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի կողմից։

– 2021 թվականը խոստանում է տիեզերքի մասին լինել»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ