fbpx
Գիտություն

Լուսնի վրա ավելի շատ ջուր կա, քան ենթադրվում էր. գիտնականներ

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները Մերկուրի մոլորակի և Երկրագնդի արբանյակ Լուսնի համեմատական ուսումնասիրության արդյունքում այն եզրակացությունն են արել, որ Լուսնի վրա շատ ավելի շատ ջուր կա, քան նախկինում ենթադրվում էր։

Նախ ուսումնասիրելով Մերկուրիի վրայի խառնարանները՝ գիտնականները նկատել են, որ դրանց խորխորատներում կա ջրի նմանվող նյութ։ Հատկապես հետաքրքիր են եղել այն խառնարանները, որոնց հատակն ուղղակի չի երևում խորության պատճառով։ Գիտնականները եզրակացրել են, որ այդ խորխորատներում՝ սառցի հաստ շերտի տակ, ջրի ամբարներ են։

Ուսումնասիրելով տրամագծի ու խորության նմանատիպ համամասնությամբ Լուսնի վրա եղած խառնարանները՝ նրանք եզրակացրել են, որ դրանց խորքում նույնպես ջրի մեծ պաշարներ կան՝ սառույցի տեսքով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ