fbpx
Մշակույթ

Լուվրի կայքը ծանրաբեռնվել է Դա Վինչիի ցուցադրության պատճառով

Լուվրի թանգարանի կայքը ծանրաբեռնվածությունից սկսել է չգործել: Պատճառը Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցադրության տոմսերը գնել ցանկացող հազարավոր այցելուներն են:

Թանգարանի մուտքի մոտ տոմսեր գնել հնարավոր չէ, ցանկացողները դրանք պետք է նախօրոք ձեռք բերեն օնլայն տարբերակով՝ պարտադիր նշելով այցելության օրը: Ցուցադրությանը գրանցվել հասցրել է 260 հազար մարդ: Սակայն, ցուցահանդեսի բացման օրը նրանք կայքի ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողացել ընտրել թանգարան այցելելու ժամանակը:

Այժմ կայքում այցելության օրը ընտրելը և վճարելը միջինում տևում է 30 րոպե: Մինչև նոյեմբերի 6-ը բոլոր տոմսերն արդեն սպառված են:Հայտնում է ֆրանսիական Le Figaro պարբերականը:

Լուվրի թանգարանի կայքից տեղեկանում ենք, որ ցուցադրությունը կշարունակվի մինչև հաջորդ տարվա փետրվարի 24-ը: Կազմակերպիչները ցուցահանդեսին պատրաստվել են 10 տարի: Այնտեղ այցելուներին են սպասում իտալացի նշանավոր գիտնականի շուրջ 162 աշխատանքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ