fbpx
Քաղաքականություն
13:00 02/12/2019

ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես կողմերի միջև երկխոսության ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական ջանքերում: Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Ադրբեջանում է:

«Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կողմերին աջակցելն է, հարցը Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է:

Ելնում ենք նրանից, որ համակարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, կողմերի միջև երկխոսության ճանապարհով»,-ասած է հայտարարության մեջ։

Նշվում է, որ իրենք կշարունակեն նպաստել կարգավորմանը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում, այնպես էլ հաշվի առնելով սերտ կապերը Ադրբեջանի և Հայաստանի հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ