ՌԴ ԱԳՆ-ն՝ միջգերատեսչական խորհրդատվությունների արդյունքների ամփոփումից հետո հայտնել է, որ Ռուսաստանը և Թուրքիան բարձր են գնահատել Լեռնային ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման միացյալ կենտրոնի գործունեությունը։
«Անդրկովկասում, Ուկրաինայում և Կենտրոնական Ասիայում առկա իրավիճակի քննարկման համատեքստում հայտարարվել է փոխադարձ դիրքորոշում` հետագա ջանքերը համակարգելու `ի շահ այդ տարածաշրջանների խաղաղության և կայունության ամրապնդման: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ», – ասված է հայտարարության մեջ:
Դիտարկվել են նաև Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի, Պաղեստինա-իսրայելական և տարածաշրջանային այլ ճգնաժամերի միջազգային նորմերի հիման վրա դրանց կարգավորման քաղաքական ասպեկտները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը: