fbpx
Արցախ

ԼՂ հարցը կարող է քննարկվել ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել , որ Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կարող է քննարկվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

Պատասխանելով այն հարցին, թե շարունակվելո՞ւ է արդյոք ԼՂ հակամարտության կարգավորման հարցով երկխոսությունը, որը վերջին շրջանում ակտիվացել է, Զախարովան պատասխանել է.

«Կարծում եմ, որ գերակայության սկզբունքով առանձնացված թեմաների հարցում կազմակերպությունը պետք է խոսի։ Իմ կողմից կասեմ, որ բոլոր թեմաները, որոնք կան ԵԱՀԿ օրակարգում, քննարկվելու են ինչպես բազմակողմ, այնպես էլ այլ ձևաչափերում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ