fbpx
Աշխարհ

Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ-ում առկա իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բուդապեշտ, որի ընթացքում կհանդիպի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:

Նշվում է, որ հանդիպման ժամանակ կքննարկվի նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ ի թիվս այլ հարցերի։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ նախատեսված է կարծիքների փոխանակում միջազգային խնդիրների շուրջ, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակին հակազդելու, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների, ինչպես նաև Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ