Հասարակություն

ԼՂ հակամարտությունում «Իսկանդեր» հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում:

«Ըստ մեր օբյեկտիվ և հավաստի տվյալների, որոնք հաստատվել են նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում տվյալ տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել»,- նշել են ռազմական գերատեսչությունում:

«Ըստ ամենայնի, ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն»,- ընդգծել են նախարարությունում:

Դ ՊՆ-ն հիշեցրել է, որ 9K720-Э («Իսկանդեր-Է») օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը փորձարկվել և բազմիցս հաջողությամբ օգտագործվել է Սիրիայում մարտական պայմաններում՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ