Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Վլադիմիր Պուտինը գործընկերոջը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերականգնմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերի մասին:
Ընդգծվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին կողմերի միջև կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությանը հետևելու անհրաժեշտությունը: