Քաղաքականություն

Մակրոնն ու Պուտինը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն ու խնդրի կարգավորմանն ուղղված քայլերը

Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Վլադիմիր Պուտինը գործընկերոջը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերականգնմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերի մասին:

Ընդգծվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին կողմերի միջև կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությանը հետևելու անհրաժեշտությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ