Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ 2020 թ. նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց 5 բանաձև Լեռնային Ղարաբաղում պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի և Թուրքիայի դերակատարության մասին։
Բանաձևերում խորհրդարանը դիմում է կառավարությանը նպաստել, որպեսզի եվրամիության և ԵԱՀԿ Մինկի խմբի դիտորդները ներգրավվեն Արցախում։
Երկու բանաձև առաջարկում է կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական ոճրագործության պատասխանատուների նկատմամբ։ Մի այլ բանաձև վերաբերում է եվրոպական մակարդակով դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային։ Ստորև համառոտ զեկույց հոլանդերենով բանաձևերի մասին։

