fbpx
Արցախ

Առաջնահերթ է ԼՂ-ում լուրջ վնասներ կրած բնակիչներին օգնելու հարցը․ Պուտին

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվանել է առաջնահերթ ռազմական գործողությունների հետևանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակիչներին աջակցելու հարցը։

«Ինչպես արդեն ասել եմ նոյեմբերի 13-ի նիստին, այժմ առաջնահերթ է այդ տարածաշրջանի՝ լուրջ վնասներ կրած բնակիչներին օգնելու հարցը»,- ասել է Պուտինն ուրբաթ Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ նիստի ժամանակ:

Պուտինը կրկին նշել է, որ առկա խնդիրները լուծելու համար ստեղծվում է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն:

«Գիտեմ, որ հաշվի առնելով կենտրոնի խնդիրները՝ այժմ ձեւավորվում են դրա մասնագիտացված ստորաբաժանումները», -հավելել է ՌԴ նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ