fbpx
Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումն ամենահրատապ խնդիրներից մեկն է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի կարգավորումն ամենահրատապ խնդիրներից մեկն է համարում:

«Մենք խոսելու շատ բան ունենք երկկողմ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, իհարկե, ամենաահրատապ, ամենասուր խնդիրները Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի կարգավորումն է»,- ասաց Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը նշել է, որ ամենակարեւոր խնդիրը տարածաշրջանում առեւտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը նոր հնարավորություններ ստանա երկրի զարգացման համար:

«Իմ կարծիքով, դա չափազանց կարևոր է: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի քննարկել այս բոլոր հարցերը, ինչպես նաև առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ