fbpx
Հասարակություն

Մ․ Բաբաջանյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ տուժածները հոսպիտալացվել են

Սեպտեմբերի 30-ին, ժամը 22:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում՝ «Բեյսիկ Հաուս» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում բախվել են «Honda Civic» (վարորդ՝ Տիգրան Հ., ծնված 1992 թ.) և Mercedes E (վարորդ՝ Սուսաննա Գ., ծնված 1971 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Mercedes E ավտոմեքենայի վարորդին և ուղևորին (Սամվել Հ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes E մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ