fbpx
Սպորտ

M.E.N-ի լրագրողը կարծում է, որ Մխիթարյանն ավելի շատ բան է արել «Ման. Յունայթեդ»-ում իր առաջին տարում, քան Սանչեսը

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ պարտվեց ՊՍԺ-ին: Խաղին մասնակցեց նաև «կարմիր սատանաներ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով առաջին խաղակեսի ավարտին փոխարինեց վնասվածք ստացած Ջեսի Լինգարդին, սակայն ոչնչով աչքի չընկավ:

Անգլիական հեղինակավոր Manchester Evening News պարբերականի թղթակից Սամուել Լաքարստը Twitter-ի իր էջում անդրադարձել է այդ հանդիպմանը: Նա մասնավորապես ասել է. «Հենրիխ Մխիթարյանն ավելի շատ բան է արել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր առաջին տարում, քան Սանչեսը: Կարծում եմ՝ սա բավարար է հասկանալու համար, թե արդյոք հաջորդ մրցաշրջանում նա կմնա թիմում»,- գրել է լրագրողը:

Հաղորդում է sportal.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ