fbpx
Սպորտ

16:15 11/9/2019

Մաքգրեգորը սպառնացել է Պորյեին՝ նակաուտի ենթարկել հենց առաջին ռաունդում

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը արձագանքել է թեթև քաշային կարգում նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեի խոսքերին:

Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտում կրած պարտությունից հետո ամերիկացի մարտիկն ասել է, որ Մաքգրեգորի հետ իր մենամարտի անցկացումն անպայման պետք է տեղի ունենա:

«Ես քեզ կհաղթեմ 90 վայրկյանում, տղա։ Դու պարտավոր ես մեծ հարգանքով արտասանել իմ անունը։ «Մաքգրեգորը հաջորդը չէ»:

Հիմար, Մաքգրեգորը միշտ հաջորդն է: Մաքգրեգորը նպատակ է: Միշտ: Այսպես ասա և ես կմտածեմ այդ մասին», – հայտարարել է Մաքգրեգորը Twitter-ի իր էջում։
Վերեվ