fbpx
Քաղաքականություն

Մակրոնը պատրաստվում է` վճռականորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության հարցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ:

Նախագահը հայտնել է, որ պատրաստվում է վճռականորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության արդար  կարգավորման համար:

«Թույլ տվեք Ֆրանսիայի անունից՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, աջակցություն հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին վերջ տալ« պատերազմի համաճարակին»: Այս առումով դուք կարող եք հույս դնել Ֆրանսիայի ստանձնած՝ ղարաբաղյան հիմնահարցի արդար և կայուն կարգավորման բանակցությունների միջոցով վճռականորեն և անաչառորեն աշխատելու պարտավորության վրա»:

Հայտնենք, որ այս մասին Մակրոնը նշել է երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ Ֆրանսիայի առաջնորդի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում:

Այս մասին տեղեկանում ենք «ԱզետՏԱջ»-ը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ