fbpx
Աշխարհ

Մակրոնի և Էրդողանի հեռախոսազրույցը՝ խորը տարաձայնությունների ապացույց

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 14-ի երեկոյան հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ: Այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատը:

Նշվել է որ Թուրքիայի ղեկավարի հետ կարծիքների փոխանակումը հավաստել է խորը տարաձայնությունների գոյությունը Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական հարձակման հնարավոր հետևանքների հարցում:

Թրամփի հետ զրուցելիս Մակրոնը նախազգուշացրել է «Իսլամական պետություն» խմբավորման վերածնմանը դիմակայելու բացարձակ անհրաժեշտության մասին:

Իրաքի նախագահի հետ բանակցությունները վերաբերել են հիմնականում հումանիտար առումով և անվտանգության ապահովման առումով այն ռիսկերին, որոնք պայմանավորված են ներկա իրադրությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ