Ֆրանսիայում միմյանց հետ հանդիպել են նախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Այս մասին հայտնում են Պետդեպից։
Հանդիպման առանցքային հարցերից է եղել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Կարևորվել է կայուն ու կանխատեսելի հարաբերություններ հաստատելու ընդհանուր նպատակները։ Ընդգծվել է Ռուսաստանի ագրեսիվ ու անպատասխանատու վարքագծի հանդեպ միաժամանակյա հակազդեցության մասին։
Կողմերը նաև քննարկել են համագործակցային հարցեր՝ ահաբեկչություններին հակազդելու, ժողովրդավարության և այլ թեմաներով։