fbpx
Աշխարհ

Մակրոնն ու Պուտինը այսօր կհանդիպեն․ քննարկում կլինի Ուկրաինայի հակամարտության շուրջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր երկրի հարավում` Բորմ-լե-Միմոսա գյուղի մոտ գտնվող Ֆոր-դը-Բրեգանսոն ամառանոցի համալիրում ընդունում է ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին:

Հանդիպման օրակարգում առանցքային խնդիրն Ուկրաինայի հակամարտության կարգավորումն է: Բացի դրանից՝ երկու նախագահները կքննարկեն Սիրիայի իրավիճակը:

Ավելի վաղ այս ամսվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինին կոչ է արել օգնել Ուկրաինայի արևելքում հակամարտությունը դադարեցնելու գործում:

2014 թվականի ապրիլին Ուկրաինայի բանակի և ռուս անջատականների միջև սկիզբ է առել պատերազմ, որի ընթացում սպանվել է ավելի քան 13 հազար մարդ:

Զելենսկին Պուտինին առաջարկել է շարունակել բանակցությունները «նորմանդյան ձևաչափով», որով քննարկումներին մասնակցում են Ուկրաինան, Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ