fbpx
Աշխարհ

Մակրոնը հոգեբույժի կարիք ունի. Էրդողան

Էրդողանն ասել է, որ Մակրոնը «հոգեբույժի կարիք ունի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր  ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը «հոգեբույժի կարիք ունի»։

Նա այսօր Կայսերիում ելույթ ունենալով իշխող կուսակցության մարզային հավաքի ժամանակ, Էրդողանն անդրադարձել է Մակրոնի վերջին հայտարարություններին՝ Ֆրանսյիայում իսլամական անջատողականության դեմ պայքարելու մասին։

«Ի՞նչ խնդիր ունի այդ Մակրոն կոչվածը մահմեդականների և իսլամի հետ։ Նա հոգեբույժի կարիք ունի։ Էլ ինչ կարելի է ասել պետության ղեկավարի մասին, որը չի հասկանում կրոնական ազատությունը և այդպես է վարվում իր երկրի միլիոնավոր քաղաքացիների հետ, որոնք այլ հավատք ունեն», – ասել է Էրդողանը։

Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ