fbpx
Աշխարհ

Մակրոնը միամիտ է կամ էլ համագործակցում է ԱՄՆ-ի հետ․ Համենեի

Իրանը չի ընկրկի ԱՄՆ-ի կողմից բանեցվող ճնշման առջև։ Այս մասին ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Համենեին՝ քննադատելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ անցկացնելու կոչի համար:

«Ֆրանսիայի նախագահն ասում է, որ բանակցությունները վերջ կտան Թեհրանի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրներին:

Նա կա՛մ միամիտ է, կա՛մ էլ համագործակցում է ամերիկացիների հետ»,-նշել է Համենեին:

Առաջնորդը շեշտել է, որ Իրանը չի ընկրկի ԱՄՆ-ի կողմից բանեցվող ճնշման առջև և բանակցությունների չի գնա։

«Դրանք չեն կարող լուծել առկա խնդիրները», -պատճառաբանել է Համենեին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ