fbpx
Աշխարհ

Մակրոնը Ռոհանիին չի հրավիրել G7 գագաթնաժողովին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիին չի հրավիրել որպես պատվավոր հյուր մասնակցելու Բիարիցում օգոստոսի 24-26-ը անցկացվելիք G7 գագաթնաժողովին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, TACC-ին հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից՝ հերքելով նախկինում տարածված տեղեկությունը:

«Ոչ, նա չի հրավիրել: Առայժմ կարող ենք այսքանն ասել»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Նա նաև ընդգծել է, որ այժմ վաղ է խոսել Իրանի հետ INSTEX վճարումների մեխանիզմում ներդրումների գումարի մասին:

«Հիմա գլխավորը Իրանի կողմից միջուկային գործարքով պարտավորությունների կատարման ապահովումն է»,- հայտնել են աշխատակազմից:

Ավելի վաղ լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը, վկայակոչելով իրանական աղբյուրներին, հայտնել էր, որ Մակրոնը Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան նախագիծ է առաջրկել INSTEX մեխանիզմում 15 մլրդ դոլարի ներդրումի մասին: Հեռուստաալիքը նաև հայտնել էր, որ ֆրանսիացի առաջնորդը իր գործընկերոջը հրավիրել է որպես պատվավոր հյուր այցելել G7 գագաթնաժողով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ